ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես իմ մեքենան որոշ ժամանակ տվել եմ ընկերներիս, ինչի արդյունքում նրանցից մեկը վարչական իրավախախտում է կատարել: Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքը դա ֆիքսել է, եւ նախատեսված է 30.000 դրամի տուգանք: Հիմա ես չգիտեմ, թե նրանցից ով է եղել իրավախախտում կատարողը: Նշեմ, որ տուգանքի կտրոնի հետ ստացել եմ սեւացրած լուսանկար, որում չի երեւում վարորդի դեմքը: Ո՞ւմ պետք է դիմեմ, որպեսզի կարողանամ շտկել այս իրավիճակը:

Հարություն Մարկոսյան (32 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա: Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, եւ հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձեւը սահմանվում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով:

«Իրավունքի իրազեկում» հասարակական
կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արագաչափերի կամ տեսանկարահանող սարքերի կողմից ֆիքսված տուգանքների արձանագրություններն ու խախտումների համար նախատեսված գումարները, վնասից բացի, ոչինչ չեն տալիս շարքային վարորդներին: Ավելին, օր օրի ավելանում է նրանց դժգոհությունների մեծ ալիքը:




Լրահոս