Հալեպում կրկին հայ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ կեսօրին` ժամը 12:10-ին, Հալեպի կենտրոնական Մունշիե շրջանը հրթիռակոծման է ենթարկվել. հայտնել է “Եռագույն” լրատվական կայքը` հղում կատարելով “Բերիո Նյուզ”-ին: Հրթիռի պայթունի պատճառով եղել են զոհեր և վիրավորներ: Զոհերի մեջ է հայ վարորդ` 1966 թվականին ծնված Գևորգ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հայաշատ Վիլանների թաղամասը ծանր հրթիռակոծման էր ենթարկվել, որի պատճառով մի քանի բնակիչ էր վիրավորվել, այդ թվում` 5 հայ` Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը:




Լրահոս