ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարի, ցավոք, չենք կարողացել որեւէ բան բերել Ջավախք, ոչ նրա համար, որ չենք ուզեցել կամ չունենք, այլ որոշ ձեւական կողմեր կան, որոնք պետք է լուծվեն»:

Լեւոն Սարգսյան «Առավոտ»

Խոսքը «Փյունիկ» հիմնադրամի մասին է, որը վերջին տարիներին պարբերաբար աջակցում է Ջավախքի հայկական դպրոցներին՝ տրամադրելով անհրաժեշտ գույք եւ գրենական պիտույքներ, իսկ ահա այս տարի այդ աջակցությունը չի եղել: Եվ հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը, դա բացատրում է ինչ-որ ձեւական կողմերով: Ի՞նչ ձեւական կողմերի մասին է խոսքը, արդարանալու ավելի հարմար պատրվակ հնարավո՞ր չէր գտնել: Եթե վրացական կողմն է խոչընդոտներ ստեղծում, ուրեմն դա եւս մեկ անգամ խոսում է իշխանությունների ապաշնորհության մասին արտաքին քաղաքականության հարցում:




Լրահոս