ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ընտանիքը ստանում է ընտանեկան նպաստ, ապա դրա մերժման մասին բնակիչը քանի՞ օրվա ընթացքում պետք է տեղեկանա: Եվ, ընդհանրապես, ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ պետական նպաստների տրամադրումը մերժեն:

Կարինե Մնացականյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ ընտանեկան նպաստի հայտի մերժման դեպքում բնակիչը գրավոր տեղեկացվում է երեք օրվա ընթացքում: Ծանուցագրում նշվում է նաեւ մերժման պատճառը:
Պետական նպաստը մերժվում է՝
ա) պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմքերի բացակայության,
բ) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,
գ) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Նշենք, որ ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` 2013թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ-ում նպաստառու գործազուրկների թվաքանակը կազմել է ուղիղ 10.000 մարդ: Մինչդեռ նախորդ տարվա հուլիսի վերջին նպաստառու գործազուրկների թիվը 12.100 էր: Այսինքն՝ նրանց թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 2100-ով կամ 17.3%-ով: Միեւնույն ժամանակ, ԱՎԾ-ն տեղեկացնում է, որ  ամսական նպաստի միջին չափը նվազել է՝ 16.380 դրամից իջնելով 13.362 դրամի: Եվ սա ոչ թե երկրում աշխատատեղերի բացման ու գործազրկության նվազման, այլ արտագաղթի ծավալների մեծացման ակնհայտ ցուցանիշ է:




Լրահոս