Համընկնումների ցնցող պատմություններ, որոնք կզարմացնեն և կստիպեն մտորել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում ամեն վայրկյան մեծ թվով համընկնումներ են տեղի ունենում, որոնցից մի քանիսը ճակատագրական են լինում, իսկ մի քանիսի մասին անմիջապես մոռանում ենք:

Սակայն այս համընկնումները ստիպում են մտածել:

1. Մայքլ Ջեքսոնը հայտնի էր ոչ միայն իր երաժշտությամբ, այլև բազմաթիվ պլաստիկ վիրահատություններով: Նա չափազանց նման է եգիպտական այս արձանին:

1

2. Ուոլտեր Սամմերֆորդը կյանքի ընթացքում 3 անգամ կայծակնահարվել է: Զարմանալի է, որ նույնիսկ մահից հետո կայծակը կրկին հարվածել է նրան, և նրա գերեզմանաքարը բաժանվել է մի քանի մասին: 

2

3. BBC-ի թղթակիցը որոշեց պատահական անցորդից հարցնել 1967թ. Էվերթոն-Լիվերպուլ լեգենդար ռեգբիի մասին: Անցորդը Թոմմի Լոուրենսն էր, ով մասնակցում էր այդ խաղին: 

3

4. Էնցո Ֆերրարին՝ հայտնի իտալացի ձեռնարկատեր, մահացել է 1988թ. օգոստոսի 14-ին: Դրանից 2 ամիս անց նույն տարում ծնվեց ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը: Ի՞նչն է զարմանալի: Տեսեք, թե որքան նման են միմյանց: 

4

5. Հիտլերը, Ստալինը, Տրոցկին, Տիտոն և Ֆրեյդը միևնույն ժամանակ ապրել են հարևանությամբ: 1913թ. Վիեննայում նրանք տեղակայվել են նույն այգում և նույնիսկ սիրում էին միևնույն սրճարան այցելել: 

5

6. Այս տղամարդուն ինքնասպանի սիրտ են ստենդավորել: Նա ամուսնացել է իր դոնորի այրիի հետ: Սակայն 69 տարեկանում ինքնասպան է եղել այնպես, ինչպես  և իր դոնորը: 

6

7. Թամերլանի գերեզմանի բացման ժամանակ հնագետները գրություն են հայտնաբերել, որի վրա գրված է եղել. «Նա, ով կբացի գերեզմանը, ազատություն կտա պատերազմի ոգուն: Եվ կլինի արյունալի պատերազմ»:

Այս մասին պատմեցին Ստալինին, սակայն նա չհավատաց: Գերեզմանը բացեցին 1941թ. հունիսի 21-ին: Հաջորդ օրը Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա… 

7

8. Մարկ Տվենը ծնվել է 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ Երկրի վրայով Գալեի գիսաստղ է անցել: «Ես եկա այս աշխարհ գիսաստղով և կգնամ նրա հետ»,- այսպես նա գրել էր 1909թ.: Մեկ տարի անց նա մահացավ այն բանից հետո, երբ հերթական գիսաստղն անցավ:

8

9. Գրող Մորգան Ռոբերտսոնը հրատարակեց իր «Դատարկություն»-ը, որում նկարագրում է «Տիտան» նավի խորտակումը: 14 տարի անց «Տիտանիկ» նավն անցավ այդ ուղով, որը նկարագրված էր գրքում, և ինչպես «Տիտան»-ը, բախվեց այսբերգի: 

9

10. Դիզայներ Ջոն Ռիչարդսոնն աշխատում էր «Օմեն» ֆիլմի վրա և ստեղծեց ավտովթարի տեսարանը: Որոշ ժամանակ անց նա ավտովթարի ենթարկվեց Օմմեն քաղաքում ուրբաթ 13-ին մայրուղու 66,6 կմ:

10

11. Հայրը մահից առաջ մատանի նվիրեց որդուն: Տղամարդը տառապում էր քաղցկեղով: Մի քանի շաբաթ անց որդին կորցրեց այն գետի մեջ: 69 տարի անց ձկնորսը բերեց այդ նույն մատանին տղամարդուն, ով ևս մահանում էր քաղցկեղից, ինչպես և իր հայրը: 

11

12. 1975թ. Դետրոիդում զարմանալի դեպք տեղի ունեցավ: Փոքրիկ տղան ընկավ 14-րդ հարկից Ջոզեֆ Ֆիգլոկի գլխին: Մեկ տարի անց նույն վայրում նույն տղան կրկին ընկավ նրա գլխին: 

12




Լրահոս