Սերժ Սարգսյանին չի հաջողվել համոզել Գագիկ Բեգլարյանին. մանրամասներ վերջին զրույցից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բոլոր նախարարները, որոնք չվերանշանակվեցին իրենց պաշտոններում, հրավիրվել են Սերժ Սարգսյանի մոտ, որտեղ բոլորին նա բացատրել է, թե ինչու նրանք չեն վերանշանակվելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանն իր մոտ է հրավիրել, բացատրել է, որ նրա անունը շատ է կապվում ընտրակեղծիքների եւ աղմկալի պատմությունների հետ, ուստի լավ կլինի, եթե նա որոշ ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի եւ ստվերում մնա:

Բեգլարյանը լսելով ՀՀԿ նախագահի պատճառաբանությունը՝ բարձրաձայն տարակուսել է, որ այն, ինչ արել է ընտրությունների ժամանակ, հանուն Սերժ Սարգսյանի է արել: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել Գագիկ Բեգլարյանին համոզել, որ նա համակերպվի «քավության նոխազ» լինելու մտքի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս