Բա շնորհակալությունը, որ լինի թանկարժեք վիսկի, ո՞նց ենք մուտք անելու. Արարատ Մկրտչյանը՝ բժիշկներին ապօրինի տրվող գումարները լեգալացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը մոտ ժամանակներս հանդես կգա մի նախաձեռնությամբ, որը կլեգալացնի բժշկին որպես շնորհակալություն գումար տալը։ Այս մասին ասել էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Մարդը, եթե ուզում է շնորհակալություն հայտնել բժշկին, հայտնի այդ շնորհակալությունը դրամարկղի միջոցով, և այդ գումարը 10 կամ 15 տոկոս հարկումից հետո լիովին հասնի բժշկին»,- ասել էր նա:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ: Վերջինս նշեց, որ սա ուղղակի մեկնաբանության ենթակա չէ. «Վճարովի ծառայություններ են ամրագրված երկրում, պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն, որի համար պետությունն է վճարում: Ունենք վճարովի ծառայություններ, որի համար վճարում է քաղաքացին, եթե  ընդգրկված չի  ծրագրային դրույթներ, որոնք ամրագրված են տվյալ տարվա բյուջեում, ուրեմն ՝ դա գնում է վճարովի ծառայությունների համակարգ»:

Ըստ նախկին նախարարի՝ շնորհակալությունը մեկնաբանում են, որպես «ստվեր», իսկ դա լեգալացնելու համար ներ են դրել վճարովի ծառայությունների համակարգ:

«Դա անհասկանալի է, հիմա կլինի երեք-չորս աղբյուր: Ունենք երկրում պետական պատվեր, վճարովի ծառայություններ, բուժծառայությունների փոխհատուցումներ, հիմա էլ չորրորդ աղբյո՞ւրն ենք մոգոնում: Բա շնորհակալությունը, որ լինի օրինակ ՝ թանկարժեք վիսկի, դա ո՞նց ենք մուտք անելու դրամարկղ, դա էլ է չէ՞ շնորհակալություն: Ամբողջ բաժանմունքի բժիշկներին, որպես հիվանդ՝  կարող եմ շնորհակալություն հայտնել վարչապետի «Ֆլորենց» ռեստորանում, պատիվ տալ, դա էլ է չէ՞ շնորհակալություն: Ո՞նց դրա 10-15%  ուղարկենք»:

Արարատ Մկրտչյանի կարծիքով ՝ ՀՀ առողջապահության նախարարը փորձում է նախընտրական ինչ-որ ականջահաճո բաներ անել. «ՀՀԿ է դառել նորաթուխ: Ընդունելի է բոլոր ձևակերպումները: Փորձենք ըմբռնումով մոտենալ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս