«Jose» համալիրի հարակից տարածքից երիտասարդներ են բերման ենթարկվել. նրանցից մեկի մոտ հրացան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 17-ի գիշերը «Jose» համալիրի հարակից տարածքից զինված և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող  երիտասարդներ են բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Jose» համալիրի հարակից տարածքում կայանած «Porsche» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում ոստիկանները հրացան են նկատել:

Հավելենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով, բերման ենթարկված երիտասարդներից մեկը, ում էլ պատկանում է հրացանը, հանդիսանում է Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, «Աբուլիկ» մականվամբ 22-ամյա Ալբերտ Էդիկի Մուրադյանը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է որպես բենզալցակայաններ աշխատացնող:




Լրահոս