
Ես ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով իմ թեկնածությունը կառաջադրեմ Արագածոտնի մարզում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Վերջինս նշեց. «Եղավ առաջարկ, ես նույնպես ցանկություն ունեի։ Ես չեմ կարող կատարել իմ գործառույթները՝ չլինելով իշխանական ճամբարում»:
Պատգամավորի խոսքով` ՀՀԿ–ի ներսում մրցակցություն կլինի, սակայն հիմնական մրցակցությունը կընթանա այլ կուսակցությունների առաջադրման հետ։