Ով է փախուստի դիմած կալանավորը, և ինչպե՞ս է նրան հաջողվել թաքնվել հսկողությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսպօր վաղ առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոն վիրահատության տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Ս. Գրիգորյանը դիմել է փախուստի: Հետաքննությունը վարում է ոստիկանութան Մաշտոցի բաժինը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուրեն Գրիգորյանը կալանավորվել է գողություն կատարելու մեղադրանքով: Նա դժգոհել է իր առողջական վիճակից եւ այդ պատրվակով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Թե ինչպես է նրան հաջողվել «ճողոպրել» ուղեկցող գումարտակի հսկողությունից, կպարզի քննությունը, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ սա առաջին դեպքը չէ, երբ անազատության մեջ գտնվող անձը փախուստի փորձ է կատարում: Այս մեկը, սակայն, «հաջողված» փախուստ է:

Հիշեցնենք՝ վերջին թարմ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 24-ին: Կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, այս անգամ Ալբերտ Գրիգորյանը, դատարանից կալանավայր տեղափոխվելու ճանապարհին փախուստի փորձ էր կատարել: Ուղեկցող գումարտակի աշխատակիցներին հաջողվել է բռնել Մայիսի 9 փողոցում:




Լրահոս