Եթե Հայաստանը կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, սահմանը կբացենք. Թուրքիայի տրանսպորտի նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:

Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` նախարար Արսլանը, նշելով, որ իրենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և առանձին ճանապարհների միջոցով ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ, ավելացրել է, որ իրենք կբացեն նաև հայ-թուրքական սահմանը, եթե «Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ»:

Արսլանը մասնավորապես ասել է. «Ցավոք, Հայաստանի հետ սահմանը փակ է, երանի այն բաց լիներ: Եթե Հայաստանը վերջ դնի Ղարաբաղի օկուպացիային ու կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, այն ժամանակ էլ սահմանը կբացենք»:

Թուրք նախարարը նաև նշել է, որ Հայաստանի հետ սահմանի փակ լինելու պարագայում իրենց համար մեծանում է Աքթաշ/Կարծախի թուրք-վրացական սահմանային անցակետի նշանակությունը, որը Կարսի նահանգի համար ևս մեկ ճանապարհ է Վրաստանի հարավային շրջանների հետ հաղորդակցվելու համար:




Լրահոս