Ադրբեջանում երկու լրագրողի են ազատ արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սումգայիթի վճռաբեկ դատարանի որոշման համաձայն՝ Ադրբեջանի 147-րդ հոդվածով (զրպարտություն) ազատ են արձակվել ադրբեջանցի լրագրողներ Իքրամ Ռաֆիղօղլուն և Ռահման Նովրուզովը, փոխանցում է haqqin.az-ը:

Փաստաբանի խոսքով՝ լրագրողների պատիժը փոխվել է: Դատարանի որոշման համաձայն՝ նրանք դատապարտվել են 9 ամիս ուղղիչ աշխատանքների կատարմանը:

Հաշվի է առնվել այն, որ լրագրողները կալանքի տակ են մնացել 3 ամիս և 14 օր, որից հետո որոշում է կայացվել, և նրանց ազատ են արձակել դատարանի դահլիճում:




Լրահոս