10.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:

Առաջին միջոցառումը տեղի է ունենալու մարտի 10-ին ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, որի շրջանակներում կուսակցությունները ներկայացնելու են իրենց տնտեսական-քաղաքական ծրագրային դրույթները: Անդրանիկ միջոցառմանը մասնակցելու են մեկական ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Ծառուկյան կուսակցությունների դաշինքից, Ելք կուսակցությունների դաշինքից, Ազատ դեմոկրատներ կուսակցությունից, Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան կուսակցությունների դաշինքից:
Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:

Խնդրում ենք հարցերի կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 077367541 կամ 012545115:

***

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական մարզային հաջորդ այցելությունը լինելու է Կոտայքի մարզում՝ մարտի 10–ին։
Ներկայացնում ենք օրակարգը`
Հրազդան` 12։00,
Չարենցավան` 13։30,
Նոր Հաճն` 15։00,
Աբովյան` 16։00:

Հավատարմագրվելու համար զանգահարել 077236363 հեռախոսահամարով

***

Մարտի 10-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանը (թիվ 3 ընտրատարածք) և Էդուարդ Աղաջանյանը (թիվ 4 ընտրատարածք): ԹԵՄԱ՝ դիտարկումներ քարոզարշավի ընթացքի վերաբերյալ:

***

Մարտի 10-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀԿԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը:

Թեման՝ Նախընտրական քարոզարշավ, շաբաթվա ամփոփում:

Մարտի 10-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Ընտրական գործընթացներին մասնակից կուսակցույունների, դաշինքների առաջին հորիզոնականներում ընդգրկված կին թեկնածուներ՝ Զոյա Թադևոսյանը(Կոնգրես-ՀԺԿ), Անժելա Խաչատրյանը(Ազատ Դեմոկրատներ), Սուսաննա Մուրադյանը (ՕՐՕ):

Թեման՝ Կանանց դերը և ազդեցությունը քաղաքական գործընթացներում, քարոզարշավի ընթացք:

***

Հուշագիր՝ ԿԳՆ-ի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև

Մարտի 10-ին, ժամը 10.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև կստորագրվի կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը կստորագրեն ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին:  

***

Մարտի 10-ին, ժամը 13:00-ին տեղի կունենան «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հանդիպումը Երևան քաղաքի Արաբկիր համայնքում, որին կմասնակցի ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումը տեղի կունենա «Եվրոպական ակադեմիայի» դահլիճում, հասցե՝Դավիթ Անհաղթ 10:

***

Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցի 59/5 հասցեում  գտնվող Ազատ Դեմոկրատներ կուսակցության շտաբից կմեկնարկի Ազատ Դեմոկրատներ կուսակցության թիվ 1 ընտրատարածքի թեկնածուների քարոզարշավը: Թիվ 1 ընտրատարածքում Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածուներն՝

Սաֆարյան Ստյոպա 

Բոչոլյան Հռիփսիմե 

Ավետիսյան Հովսեփ

Ուռուտյան Ռուբեն

Միսակյան Սոնա




Լրահոս