Հարց քաղաքացիներից` ովքեր իրավունք ունեն ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքեր իրավունք ունեն ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Ստելլա Մինասյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
գհանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
գայն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
գքաղաքացին կառավարության որոշմամբ.
գմինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
գգիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին
գեթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
Հայտնում ենք նաեւ, որ տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է՝
գ ընտանեկան դրության կապակցությամբ.
գ ուսումը շարունակելու նպատակով.
գ առողջական վիճակի պատճառով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պահեստազորի սպաների զորակոչը եւ զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված ժամկետում: Զորակոչի տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:




Լրահոս