Արտաքին շուկաներում ձևավորվում են Հայաստանի տնտեսության համար ոչ նպաստավոր միտումներ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ արտաքին շուկաներում ձևավորվում են Հայաստանի տնտեսության համար ոչ նպաստավոր միտումներ։ Մասնավորապես, կտրուկ էժանացել են պղինձը և նավթը։ Իսկ նավթի էժանացումը հանգեցրել է ռուբլու արժեզրկմանը։

Այս ամսվա սկզբին պղնձի մեկ տոննայի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում 6 հազար դոլարից բարձր էր, իսկ երեկվա դրությամբ արդեն 5 հազար 700 դոլար էր։ Դա նշանակում է, որ համամասնորեն էժանանում է նաև Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գինը և իր հերթին հանգեցնում բյուջեի եկամուտների նվազմանը։ Նավթի էժանացումը ավելի էական է։ Անցած շաբաթ մեկ բարելի գինը կազմում էր 56 դոլար, իսկ երեկվա դրությամբ 51.3 դոլար էր, այսինքն նավթը էժանացել է մոտ 10 տոկոսով։ Սա անմիջապես անդրադարձել է ռուսական ռուբլու փոխարժեքի վրա՝ մեկ դոլարի գինը կրկին մոտենում է 60 ռուբլու սահմանագծին։ Իսկ դա նշանակում է, որ արժեզրկվելու են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները և բացասական ազդեցություն թողնեն ՀՀ բնակչության գնողունակության վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս