Ինչո՞ւ են միայն դաշնակցական նախարարներն օգտվել արձակուրդի հնարավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական այս շրջանում արձակուրդում գտնվող պաշտոնյաների թվում են նաեւ ՀՅԴ-ական նախարարները, որոնք առաջադրվել են որպես պատգամավորության թեկնածու: Իսկ ահա ՀՀԿ-ական նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը, ընդհակառակը, այս օրերին շարունակում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարել, միաժամանակ նաեւ քարոզարշավով զբաղվել. ասում են՝ քարոզչությունն էլ անում են աշխատանքային օրվա ավարտից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՅԴ կուսակցության պատգամավորության թեկնածուներից Ռուզաննա Առաքելյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ միայն դաշնակցական նախարարներն են օգտվել արձակուրդի հնարավորությունից:

«Դա այնպիսի բան է, որ ես տեղյակ չեմ, գուցե ներքին որոշում կա, այսինքն` ներքին պայմանավորվածություն կա, դա իրենցից պետք է ճշտեք»,-ասաց Առաքելյանը:




Լրահոս