ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ բազմահազարանոց հանրահավաքի անունից Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանին ներկայացված պահանջագրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մեզ այդ մարդիկ մեղադրում էին, թե մենք ինչի չենք նախագահի հրաժարականը պահանջում, ինչու ենք ընդամենը սահմանափակվում բանով` արտաքին գործերի նախարարով: Հիմա իրենք պլանկան իջեցրել են` Սերժ Սարգսյանին ձեռք չեն տալիս ու ընկել են վարչապետի հետեւից, քրեակատարողական… սենց մարդկանց հետեւից են ընկել, բա մե՞զ էին մեղադրում, բա ինչի՞ չեն նախագահի հրաժարականը պահանջում: Կարճ ասած` ինձ համար ամեն ինչ պարզ է, նաեւ ի՞նչ են ասում` համագործակցության դռները բաց են: Դե թող սկսեն արդեն»:




Լրահոս