ՖՈՏՈ. ժամը 14:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է 49 ընտրախախտում. այս մասին հայտնում է transparency.am-ը:

Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողներին օգնելու կարգի խախտման, վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության հետ:

 




Լրահոս