ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքական ուժի «բանուգործը»,  նպատակը պետք է լինի ընտրություններում հաղթելը»:Էդուարդ Շարմազանով «Հայոց աշխարհ»Այդպես էլ ապրում է ՀՀԿ-ն: Անընդհատ «հաղթում է» ընտրություննրում եւ հաջորդ օրը մտածում մյուս ընտրությունների մասին: Մարդիկ կան` թմրամոլ են, հանրապետականներն էլ ընտրամոլ են:Իսկ եթե լուրջ, ապա քաղաքական ուժը իսկապես պետք է հաղթի ընտրություններում, որպեսզի կյանքի կոչի իր ծրագրերը: Սակայն Հանրապետական կուսակցության դեպքում սա առնվազն ծիծաղելի է: ՀՀԿ-ն ի՞նչ քաղաքական ուժ: Տարիներ շարունակ «հաղթելով» ընտրություններում` Հայաստանի հանրապետական կուսակցությունը բարձրացնում է միայն սեփական բարեկեցության մակարդակը` երբեւէ չհիշելով, որ այս երկրում, իրենցից բացի, էլի մարդիկ են ապրում:   




Լրահոս