Ինչո՞ւ է նվազել Թուրքմենստանի հետ արտաքին առևտուրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցը շատ էր ոգեւորել ՀՀ իշխանություններին: Իր հյուրի հետ հանդիպման ժամանակ՝ երեկ, Սերժ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին՝ ընդգծելով. «Մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները եւ առկա միջոցները:…Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր:…Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգեւորում է, եւ մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»: Սերժ Սարգսյանի այս ոգեւորությունը, մեղմ ասած, անհասկանալի է, թեկուզ եւ այն առումով, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են իրականացվելու միլիարդանոց նախագծերը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարիների ընթացքում Թուրքմենստանից Հայաստանում ներդրումներ չեն արվել, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն էլ չնչին են: Իսկ ինչ վերաբերում է առեւտրին, ապա այն գնալով միայն նվազում է:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Թուրքմենստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 17 մլն 785 հազար 500 դոլար, իսկ անցած տարի նվազել է՝ հասնելով 11 մլն 957 հազար 800 դոլարի. սա արտաքին առեւտրաշրջանառության 0.2 տոկոսն է կազմում: Նվազման տեմպերը պահպանվել են նաեւ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, երբ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին 8.6 մլն դոլարի առեւտրի փոխարեն այս տարի ապրանքաշրջանառությունը կազմել է հազիվ 2.6 մլն դոլար: Սակայն այս մասին պաշտոնական քարոզչամեքենան ոչինչ չասաց»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս