ՖՈՏՈ. Արման Նշանյանը նկարահանվում է նոր գեղարվեստական բազմասերիալանոց ֆիլմում. ինչ է մանրամասնում դերասանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արման Նշանյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է նոր բազմասերիալանոց ֆիլմում նկարահնվելու եւ առաջիկա ծրագրերի մասին:

«Ֆիլմը դեռեւս անուն չունի: Այն ժանրով ավելի շատ հոգեբանական թրիլլեր է եւ առաջին անգամ է այդպիսի ֆիլմ նկարահանվում Հայաստանում: Հետաքրքիր, դաժան ժանր է, որովհետեւ ինտրիգան  շատ  է, որպես դերասան դժվար է կերպարը մարմնավորել»:

Դերասանի խոսքով՝  իր նոր կերպարը ինքնին շատ պահանջկոտ է, եւ սպասվում է տանջալի նկարահանումներ: Բազմասերիալանոց ֆիլմը բախկացած է 25 մասից: Ֆիլմի նկարահանումները կավարտվեն նոյեմբեր ամսին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս