ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողը գտնվում է ծառայողական քննություն անցկացման փուլում, ապա նա պարտավո՞ր է շարունակել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը, թե՞ ոչ:
Մհեր Սահակյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Սահակյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: