Հերթական փոփոխությունը «Դեղերի մասին օրենք»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Միխայլովը, Մարինա Մարգարյանը, Մարգարիտ Եսայանն ու  Ջեմմա Բաղդասարյանը ներկայացրել են  օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում են փոփոխություններ և լրացումներ կատարել «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում :

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնավորմամբ նշվում է, թե նախագծի նպատակն է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին, բժշկական հաստատության դեղատան առկայության դեպքում, հնարավորություն տալ դեղագործական արտադրանք ներմուծելու՝ լիարժեք բուժսպասարկում իրականացնելու համար: Բացի դրանից, նախագծով կարգավորվում է օտարերկյա պետություն մեկնողների եւ ժամանողների ընտանիքի անդամներից (ամուսին, ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա, որդեգրված երեխա, խորթ երեխա, հոգեզավակ, քույր, եղբայր, տատ, պապ եւ թոռ)՝ դեղերի ներմուծման եւ արտահանման հավաստագիր ունենալու պահանջը հանել:

Կառավարության եզրակացության մեջ նշվում է, թե նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առկա տեղեկատվությունը լիարժեք չէ:  Ելնելով վերոգրյալից` կառավարությունն առաջարկում է վերանայել մի քանի կետեր:




Լրահոս