«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
«The Times»-ի տեղեկություններով, ֆրանսիացին իրեն լավագույն թեկնածուն է համարում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում և չի ցանկանում ամռանը հեռանալ:
Այս մասին նա հավաստիացրել է իր մարզչական շտաբին:
68-ամյա մասնագետը զրկվել է «Արսենալի» տնօրենների խորհրդի գրեթե բոլոր առանցքային ներկայացուցիչների աջակցությունից, բայց կարծում է, որ ակումբի գլխավոր բաժնետեր Սթեն Կրոնկեի որդին` Ջոշը, դրական կարծիք կհայտնի իր մասին բիզնեսմենին: Վենգերը հույս ունի ավարտին հասցնել «Արսենալի» հետ իր պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: