Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մարոկկոյի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել էր հանդիպման միակ գոլի հեղինակը:
B խմբում անցկացրած երկու խաղից հետո Պորտուգալիան 4 միավորով գլխավորում է աղյուսակը:
Հիշեցնենք, որ սա Ռոնալդուի չորրորդ գոլն է: Իսպանիայի հետ խաղում նա դարձել էր հեթ-տրիկի հեղինակ և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: