Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սպասվող փոփոխություններն անխուսափելի են: Այդ տրամադրվածությունը չի թաքցնում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին ուղիղ եթերի ժամանակ նշել էր, թե ֆուտբոլում եւս փոփոխություններ պետք է տեղի ունենան: Եվ առաջին հերթին խոսքը ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոփոխության մասին է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու. հրաժարականի տեքստի հրապարակումն օրերի հարց է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննարկվում է նրան փոխարինողի երեք անուն: Առաջինն Ալեն Պողոսյանն է, ով Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, աշխարհի չեմպիոն:
Ֆեդերացիաի նախագահի մյուս հավանական թեկնածուն Նիկիտա Սիմոնյանն է, ով այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը, իսկ 1973-74 եւ 1984-85 թթ. եղել է «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչը:
Իսկ ահա երրորդ թեկնածուն հայտնի Յուրի Ջորկաեւֆն է, ում վերջերս նաեւ ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս դեպքում, սակայն, դեռեւս հարց է` վերջինս ամեն դեպքում կհամաձայնի, թե ոչ: