Զինծառայողը մահացել է համածառայակցի արձակած կրակոցից. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանը ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս