«Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսացության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի…Ամեն ինչ՝ հին, կարգախոսները՝ նոր…Միայն՝ կարգախոսները…Ով ուզում է ամեն գնով դառնալ պատգամավոր, պահպանել իշխանությունը՝ սխալվում եք…ու շուտով դրանում կհամոզվեք…»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին 9-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: