«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են դեկտեմբերի 9-ին, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցակը հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում։

Ցուցակի չորրորդ հորիզոնականում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Առաջին տասնյակը եզրափակում է Զարուհի Բաթոյանը։
Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00–ը։




Լրահոս