
«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Վահագն Գրիգորյանը հունվարի 15-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորություններիդ ադարման մասին կազմվում է արձանագրություն, ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված: