ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։

9 տարի շարունակ իրականացվող ծրագրին ներգրավվել են պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ, ովքեր պարբերաբար այցելել են զորամասեր, հանդես եկել 1000-ից ավելի դասախոսություններով:

Արժևորելով ծրագրի դերը զինծառայողների հայրենասիրական դաստիրակության գործում՝ Դավիթ Տոնոյանը ծրագրի մասնակիցներին հավաստիացրել է, որ յուրաքանչյուր նման այցելություն ու հանդիպում նոր լիցք է հաղորդում ազգային բանակի զինվորներին և սպաներին։

Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը զինծառայողների ազգային, հայրենասիրական դաստիրակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ծրագրին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պատվոգրերով և հուշամեդալներով է պարգևատրել մի շարք արվեստագետների և գիտնականների։




Լրահոս