Արամ Դանիելյանը 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին. մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, որը կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակիցների հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հարցին, թե Դանիելյանի ձերբակալումը կարո՞ղ ենք համարել թավշյա հեղափոխությունից հետո սկսված համատարած ստուգումների և քաղաքականության հետևանք, դրական պատասխան է տվել: Նրա խոսքով` նախկինում բոլոր հանցավոր բացթողումները, յուրացումները պետք է ստանան իրենց արժանի իրավական գնահատականը։

Հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս