
Անգլիայի առաջնության հերթական տուրում «Մանչեստեր Սիթին» մրցակցի դաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆուլհեմի» դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Բերնարդու Սիլվան եւ Կուն Ագուերոն:
Այս հաղթանակից հետո «Քաղաքայինները» վաստակեցին 77 միավոր և 1 միավորով առաջ անցան «Լիվերպուլից»՝ տեղափոխվելով առաջին հորիզոնական։
«Ֆուլհեմը» վաստակած 17 միավորով 19-րդն է: