ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
Անտառային հրդերներ․
Այրվող սիգարետն ու այրվող լուցկին համարվում են անտառային հրդեհների բռնկման ամենատարածված պատճառներից մեկը, ուստի պետք է միշտ հանգցնել սիգարետի մնացորդները, ինչպես նաև չնետել դրանք դուրս շարժվող ավտոմեքենայից: Հրդեհից խուսափելու համար անհրաժեշտ է զերծ մնալ բաց կրակից:
Բնակարանային հրդեհներ․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ բնակարաններում հրդեհի առաջացման հիմնական պատճառներն են անկողնում ծխելը, զանազան էլեկտրասարքերը, դրանց տեղակայումը դյուրավառ իրերի մոտ, էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը և այլն:
Ձեզ ենք ներկայացնում 5 օգտակար խորհուրդ՝ ինչպես ձեզ ու ձեր ընտանիքին ապահովագրել հրդեհներից կամ նվազագույնին հասցնել ռիսկը, երբ հրդեհն արդեն բռնկվել է։
1․ Ապահովագրեք ձեզ ու հարազատներին հրդերներից
Ինչպես նշեցինք, բնակարանային ու անտառային հրդեհների առաջնային պատճառ են ու լուցկին ու սիգարետը։ Եթե դուք կամ ընտանիքի անդամներից մեկը ծխող են, փորձեք ամառային ամիսներին կամ հրդեհավտանգ վայրերում չօգտագործել սիգարետ։ Եթե թողնելը չի ստացվում, նախապատվությունը տվեք առանց ծուխ սարքերի օգտագործմանը՝ էլեկտրոնային սիգարետ (օրինակ, JUUL), ծխախոտի տաքացման համակարգեր (օրինակ, IQOS), նիկոտինային մաստակ։
Ապացուցված է, որ առանց ծուխ աշխատող սարքերը հրդեհի աղբյուր չեն։ Քանի որ այրման գործընթացը թթվածին է պահանջում, առանց ծուխ սարքերը փորձարկել են անթթվածին (նիտրոգեն) միջավայրում։ Արդյունքները հաստատել են, որ առանց թթվածնի էր այդ սարքերը սովորականի պես գործարկվում են, հետևաբար՝ այրումը բացակայում է, ու սարքերն անվտանգ են հրդեհի տեսանկյունից՝ ի տարբերություն
սիգարետի։
Եթե ձեր տունը, բնակարանը գտնվում է կանաչապատ տարածքում կամ անտառին մոտ ամռան ամիսներին պետք է պարբերաբար հավաքել չոր խոտը, տերևները, ճյուղերը, խուսափել խարույկ վառելուց: Պետք չէ տանը պահել դյուրավառ նյութեր, անվտանգության կանոններից ելնելով անրաժեշտ է ձեռք բերել կրակմարիչ, հրշեջ սանդուղք, ինչպես նաև ունենալ ջրամատակարարման ծորակներ, ջրով լի տարաներ:
2․ Պլանավորեք՝ ինչպես դուրս գալ այրվող տարածքից. Մտքում պահեք հնարավոր 3 տարբերակ
Հրդեհը տարածվում է կայծակնային արագությամբ, և ձեզ շրջապատող ամեն ինչ հաշված վայրկյանների ընթացքում կարող է մոխիր դառնալ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նախօրոք մտքում ունենալ էվակուացիայի պլան։ Դուք պետք է տանից դուրս գալու նվազագույնը 3 տարբերակ մտածեք, ցանկալի է՝ գրեք թղթի վրա։ Հրդեհը տեսնելուն պես պետք է պահպանել հանգստությունն ու հնարավորության դեպքում արագ դուրս գալ այրվող տարածքից, բայց ոչ մի դեպքում չօգտվել վերելակից։
3․ Ծուխն ավելի վտանգավոր է, քան կրակը. հնարավորինս մոտ գտնվեք հատակին
Կարող է զարմանալի թվալ, բայց հրդեհի ժամանակ կրակն ամենավտանգավորը չէ․ մարդկանց շատ ավելի արագ կարող է սպանել ծուխը։ Այն ներշնչելով, դուք կարող եք անուղղելի վնասներ պատճառել ձեր թոքերին։ Հիշեք, որ բնակարանում հրդերի ծուխը թունավոր է, քանի որ այրվող իրերը արտազատում են վնասակար գազեր։ Այդ գազերը ներշնչելով, մարդիկ սովորաբար կորցնում են գիտակցությունը և 5-15 րոպեների ընթացքում մահանում ուղեղը վնասելուց։
Ծխով լցված շենքում գտնվելու դեպքում անհրաժեշտ է հնարավորինս մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը թեթև են և հեշտությամբ բարձրանում են վեր: Քիթը և բերանը անհրաժեշտ է փակել խոնավ կտորով:
4․ Հեռու մնացեք կտորներից, հանեք ձեր վրայից սինթետիկ հագուստը
Հագուստը, սփռոցները, վարագույն ու անկողնային սպիտակեղենը լուրջ վտանգ են հրդեհի ժամանակ։ Դրանք հիմնականում առաջինն են վառվում։ Եթե ժամանակ ունեք, հանեք ձեր վրայից սինթետիկ հագուստը․ կրակի հետ հաղորդակցվելիս այն կսկսի հալչել ու կպնել մաշկին՝ առաջացնելով լրջագույն այրվածքներ։ Եթե ձեր վրայի հագուստը այրվում է, պառկեք գետնին ու կողաշրջվեք այնքան ժամանակ, մինչև կրակը կհանգի։
5․ Օգտագործեք դռները․ դրանք լավ են պաշտպանում ծխից ու բարձր ջերմաստիճանից
Փայտե դռները կարող են լավ պաշտպանել ծխից ու միևնույն ժամանակ բարձր ջերմաստիճանից։ Հրդեհի ժամանակ մի սենյակից գնացեք մյուսը՝ ձեր հետևից դռները ծածկելով։ Շատ ուշադիր եղեք դուռը բացելիս, որպեսզի նկատեք մյուս սենյակում հրդեհը։ Եթե դռան փականը տաքացած է, մի բացեք այն․ հավանական է, որ մյուս կողմում կրակ կա։