«Նոա»- «Ալաշկերտ», «Ուրարտու»-«Արարատ». այսօր կկայանա Բարձրագույն խմբի երկու հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 29-ին, կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի երկու հանդիպում:

«Նոա» – «Ալաշկերտ» (16:00, «Նաիրի» մարզադաշտ).

Նախ 16:00-ին «Նաիրի» մարզադաշտում «Նոան» կհյուրընկալի «Ալաշկերտին»: Սուպերգավաթային պարտությունից հետո Արմեն Ադամյանի տղաները կանցկացնեն առաջին հանդիպումը: «Նոան» վերջին տուրում մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով կարողացել է առավելության հասնել «Փյունիկի» նկատմամբ եւ շատ լավ տրամադրությամբ է մոտեցել այս հանդիպմանը: Խաղի հետաքրքրությունը էլ ավելի է մեծանում այն փաստից, որ «Նոան» հաղթանակի դեպքում կկարողանա շրջանցել «Ալաշկերտին» եւ կբարձրանա նվազագույնը 4-րդ հորիզոնական:

Այս պահին «Ալաշկերտը» վաստակած 13 միավորով 3-րդից 4-րդ հորիզոնականներն է կիսում «Լոռիի» հետ, իսկ «Նոան» վաստակած 11 միավորով 7-րդն է:
Արդարության համար պետք է նշել, որ «Ալաշկերտը» Վադիմ Բորեցի թիմից մեկ խաղ քիչ է անցկացրել:

«Ուրարտու» – «Արարատ» (19:00, «Ուրարտու» մարզադաշտ).

Օրվա գլխավոր հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում, որտեղ տեղի «Ուրարտուն» կընդունի առաջնության առաջատար «Արարատին»: Առաջնության տարբեր կիսագնդերում գտնվող թիմերը կփորձեն այսօր որոշել ուժեղագույնին:

Վերջին տուրում «Ուրարտուն» կարողացավ 1:0 դժվարին հաղթանակ տանել առաջնության հետնապահ «Երեւանի» նկատմամբ: Առաջին հաղթանակը Բարձրագույն խմբում կարող է հաջողության բանալին դառնալ «Ուրարտուի» համար «Արարատի» դեմ խաղում: Առաջնության իսկական բացահայտում դարձած արարատցիները վերջին տուրում մրցակցի հարկի տակ 4:1 ջախջախել են «Լոռիին», ինչի շնորհիվ այժմ վաստակած 19 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Իլշատ Ֆայզուլինի տղաները այս մրցաշրջանը շատ վատ են մեկնարկել եւ վաստակած 5 միավորով զբաղեցնում են 9-րդ տեղը:
Օրվա կենտրոնական հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս