Արտաշատ քաղաքում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին, ժամը 04:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:06-ին, մարվել` 05:23-ին:

Այրվել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և տանիքը:




Լրահոս