Երևանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 14-ին, ժամը 23:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու և 1-ին փողոցի խաչմերուկում «Chrysler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բորիս Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները ուղևորին՝ Արման Ժ.-ին (մոտ 30 տ), պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:




Լրահոս