ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրայր Թովմասյանն այնպես արեց, որ ցմահ դառնա ՍԴ նախագահ․ Դանիել Իոաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը փոխեց գործադիր մարմինը։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները փոխեցին խորհրդարանի վիճակը, եւ ժողովրդի սերը վայելող իշխանություն եղավ, սակայն նույնը չենք կարող ասել դատական համակարգի վերաբերյալ, եւ ժողովրդի սերը վայելող դատական համակարգ չունենք։ Այսօր կայացած քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, թե օրերս հրապարակել են հետազոտության արդյունքներ, որոնք մեդիայի սպառման մասին են, եւ ինստիտուտների հանդեպ վստահություն են ցույց տալիս, եւ նրա խոսքով, ամենացածր վստահություն վայելող ինստիտուտն, ըստ արդյունքների, ամենացածրն է եղել։ «35 տոկոսն ընդհանրապես չեն վստահում դատական համակարգին, եւ այն ամենավատ տեղումն է ինստիտուտների շարքում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս