ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ խնջույքի է մասնակցել, տեսանյութ կա․ «Իմ քայլ»-ի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ենթամշակույթը այն պարարտ հողն է, որին պետությունը պետք է արձագանքի եւ այդ պայքարը պատճառի, սկզբնաղբյուրի դեմ պայքարն է։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Ոչ մեկ հավակնություն չի ունեցել, որ կընդունենք այս օրենքը եւ այս ամենը կվերանա։ Երբ մենք խոսում ենք այդ մշակույթի մասին, չպետք է մոռանանք պետության էլէմենտը։ Եթե պետությունը չլինի թույլ, հանդուրժող եւ խրախուսի այդ երևույթը, իսկ դուք տեսել եք նյութեր եւ գիտենք, որ պետության գլխում եղած մարդիկ հաճախ հանդիպել են նման մարդկանց հետ», — նկատեց Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով, պետությունը լեգիտիմություն ունի մարդկանց խնդիրները լուծելու, քանի որ ձեւավորվել է հենց մարդկանց կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս