ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանին սպանած անչափահասը բանտում պատիժ չի՞ կրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա պատանուն այսօր կտեղափոխեն հոգեբուժարան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Սեդրակ Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոստիկանին սպանած անձը, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Բանն այն է, որ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանի սպանությունը վերջինս հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:

Անդրադառնալով այս իրավիճակին` պաշտպանը հայտնեց, որ այդ ամենը պարզ կլինի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություից հետո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` իր ծառայողական պարտականությունները կատարելիս, սպանվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը: Նախնական քննության տվյալներով` ժամը 04:30-ի սահմաններում պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքիմոտ նկատել են երկու անձի:

Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել: Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են` ծնված 2003 եւ 2001 թթ.:

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից: Ավելին` պարզվել է, որ ցերեկը տղաները` մասնավորապես կրտսեր եղբայրը, զբաղվել է մուրացկանությամբ, իսկ գիշերներն էլ ավագ եղբորհետ` գողությամբ: Եղբայրներն այժմ կալանքի տակ են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս