Նոր փոփոխություն. «Վերին Լարս»-ի հարցով մաքսային կցորդ կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ կգործի: Այն կգործի նաեւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:

Այս որոշման հիմնավորման մեջ նշված է, թե այն պայմանավորված է ՀՀ մաքսային ոլորտին առնչվող շահերը ՌԴ-ում ներկայացնելու, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ եւ ակտիվ համագործակցություն ապահովելու նպատակով:

Այն պայմանավորված է նաեւ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով:




Լրահոս