Քիչ առաջ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ԱԱԾ-ում հաղորդում է տվել:
«Դեպքը վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին է, որոնք, իմ գնահատմամբ, հանցագործության հատկանիշներ են պարունակում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, իր հրապարակային կոչերում առկա են սահմանադրական կարգի հիմունքիների, ինչպես նաև պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ:
Այս քրեական գործը քննելը դժվարություններ չի պարունակի, քանի որ տվյալ կոչերը եղել են հրապարակային, դրանք պահպանվում են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում»,-այս մասին հայտնեց Միհրան Պողոսյանը: