ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ զարգացումներ «Մարտի 1»-ի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝«Մարտի 1»-ի գործով ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով քրեական գործերը:

Ինչպես հայտնի է,ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների,ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներնումիջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը թաքցնելու համար ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը,2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝իրենց հանձնարարություններով ուցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:

Վերը նշված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները, թեկոնկրետինչ գործառույթներ ենվերջիններս իրականացրել:

Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմինը սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց հրավիրում է ՀՔԾ`նշելով՝ արդյոք համաձայն են, որիրենց մասով հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի: Ի պատասխան՝ գործով անցնող ոստիկանության պաշտոնյաներից ոստիկանության նախկին պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանը համաձայնել է,եւ նրա մասով հարուցված քրեական գործը կարճվել է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանպետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով եւս կարճման գործընթաց է գնում:
Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ուշագրավը: Ըստ էության, եթե վերոնշյալ մարդիկ համաձայնում են նախաքննական մարմնի մեղադրանքի հետ, եւ հարուցված քրեական գործը, վաղեմության ժամկետ հիմքով, կարճվում է, ապա ստացվում է, որնրանք մեխանիկորեն ընդունում են, որ պաշտոնեական կեղծիք են թույլ տվել: Այսինքն՝ ընդունում են իրենց մեղքը:

Ասել է թե՝ այս քայլով ՀՔԾ-ն կարողանում է նաեւ ձերբազատվել այն կարծիքներից, որ անհիմն քրեական գործեր են հարուցել: ՀՔԾ-ն հանգիստ կարող է ասել՝ ահա, խնդրեմ, կոնկրետ մարդիկ ընդունեցին իրենցմեղքը, եւ նրանց մասով քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով: Չի բացառվում, որ ՀՔԾ-ն այս գործալաոճին գնաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունից հետո, որը պատրաստակամություն էր հայտնել գալ եւ հրապարակային ապացուցել, որ հարուցված քրեական գործը եւ իրեն առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն են:Իսկ թե ինչի արդյունքում ոստիկանության պաշտոնյաները հետքայլ արեցին եւ հանձնվեցին, ցույց կտա ժամանակը:

Քնար Մանուկյան




Լրահոս