Լուր, որին շատերն են սպասում. Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուր, որին շատերն են սպասում

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվեց։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։ Չեմ ուզում կրկնել թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել։ Թող բոլոր երեխաներն անփորձանք ու առողջ լինեն։ Սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9֊ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներ էր ստացել: Մինչդեռ Սանասարյանը պնդում էր, որ երեխան ինքն է ցատկել ու դիպչել մեքենային: Դեպքից հետո, ըստ Սանասարյանի, երեխայի մայրը իրենից լռելու դիմաց գումար է պահանջել, որը Սանասարյանը չէր վճարել։

 




Լրահոս