ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվեց. բերման է ենթարկվել 40-ամյա տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ի վաղ առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին Մելիքյան փողոցում կայանված մի բեռնատարի էլեկտրական մարտկոցները։ Մյուս դեպքում ևս գողոնը էլեկտրական մարտկոց էր։ Այս անգամ թիրախը Անդրանիկի փողոցում կայանված «Վոլգա» էր։

Մալաթիայի քրեական հետախույզների բացահայտման միջոցառումներին միացան Էրեբունու բաժնի գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում ժամեր անց գողության դեպքերը բացահայտվեցին։ Կասկածանքով բերման ենթարկված 40-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, տվեց խոստովանական բացատրություն։ Ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին նաև գողացված էլեկտրական մարտկոցները։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։




Լրահոս