Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ մի օրում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 200-ով և հասել է 593-ի, մահացածների թիվն արդեն 43 է:  Նա հավելել է, որ ամենաքիչը 123 մարդ առողջացել է:

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով:




Լրահոս