Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1500-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5753-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով թագավորության առողջապահության նախարարության հայտարարությանը:

Ուրբաթ օրը նախարարությունը հայտնել է, որ վարակվածների թիվը 4209 է, իսկ մահացության թիվը կազմում է 120:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 146 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:




Լրահոս