«Մանչեստեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» կպայքարեն Օբամեյանգի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը այս ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ըստ պարբերականի` հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեստեր Յունայթեդը, ֆրանսիական ՊՍԺ-ն եւ կատալոնական «Բարսելոնան», որոնք ֆուտբելիստի տրանսֆերը գնահատում են 50մլն եվրո:

Նշվում է նաեւ, որ Օբայեանգը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Զինագործների» հետ: Գաբոնցու ու լոնդոնյան ակումբի գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում դարձել է 17 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս