ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ նախկին բանտապետի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2019 թվականին ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց էր ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը:

Արսեն Աֆրիկյանն ավելի վաղ եղել էր «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը եւ աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառայության ղեկավարի տեղակալ: Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան ազատել էին աշխատանքից:

Եվ հիմա Աֆրիկյանը դատարանից պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանները՝ վերականգնելով ԱՆ ՔԿ պետի առաջին տեղակալի պաշտոնում: Այս գործով դատավոր Դանիել Դանիելյանը ՀՀ արդարադատության նախարարությունից ապացույցներ է պահանջել, մասնավորապես՝ Աֆրիկյանի ազատման հրամանագրերը եւ այլ փաստաթղթեր, եւ դեռ ավելին՝ գործով երրորդ անձ են ներգրավել: Այնպես որ, այս գործով դեռ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։




Լրահոս