7 անցակետերից միայն երեքն ունեն հեռահար ջերմաչափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակում իրավիճակը վերահսկելու ու Տավուշի մարզի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար այժմ Տավուշի մարզում գործում են թվով յոթ անցակետեր Դիլիջան-Երեւան ավտոճանապարհին, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Դիլիջան-Գոշ ավտոճանապարհին, Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքում, Բերդի տարածաշրջանի Նավուր եւ Պառավաքար գյուղերում, Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում։

Այդ անցակետերում ստուգում են բոլոր քաղաքացիներին, չափում են նրանց ջերմությունը, գրանցում են քաղաքացիների տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, այցելության վայր, ավտոմեքենայի համարանիշները։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ներկայումս այդ յոթ անցակետերից միայն երեք անցակետերն են ապահովված հեռահար ջերմաչափերով, մյուս անցակետերը ջերմաչափերով կապահովվեն այս շաբաթվա ընթացքում:




Լրահոս